Արևային համակարգ

Արևային համակարգ

Արևային համակարգն ամենատարածված արևային էներգիա ստանալու լուծումն է։ Հենց արևային վահանակի  միջոցով է հնարավոր դառնում արևի էներգիան փոխակերպել էլեկտրական հաստատուն հոսանքի ու ստանալ անվճար էլեկտրաէներգիա։ Արևային կայանի տեղադրման աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, աշխատանքային ու տեխնիկական բնորոշումները կարևոր են դրա նախագծման ու կառուցման փուլում։ Մինչև տեղադրումը, կարող եք ստանալ արևային էներգիայի խորհրդատվություն: Արևային համակարգի տեղադրումը կազմակերպվում է ընդամենը մի քանի քայլի միջոցով։ Խորհրդատվության արդյունքում ստանում եք կոնկրետ գնառաջարկ, կնքում պայմանագիր արևային ընկերության հետ, այնուհետև տեղադրվում է արևային ամբողջական համակարգն ու սկսվում է Ձեր խնայելու ժամանակը։